Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոց

Լինելով Հայաստանում Մարրիոթի վերջին համալրումը` Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցը շքեղություն է հաղորդում այս առողջարանային քաղաքին: Անկախ նրանից, թե Դուք այստեղ եք հանգստանալու, ընտանեկան հավաքույթի, թե պարզապես հետաքրքրության համար, Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցում Դուք կգտնեք այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է:

Ծաղկաձոր Մարրիոթի կահավորանքը և ընտրված երանգները համահունչ են տարածքի բնական գեղեցկությանը:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ` մեծ մահճակալով, LCD հեռուստացույցով, սուրճ / թեյ պատրաստելու պարագաներով, առանձին պատշգամբով:

Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցում է գտնվում քաղաքի ամենաշքեղ լողավազանը: Ակտիվ ապրելաոճ նախընտրող հյուրերին հյուրանոցն առաջարկում է թենիսի և բազմաֆունկցիոնալ մարզադաշտեր, բիլլիարդի սրահ և մարզասրահ:

Կարող եք կապ պահպանել ընկերների և մտերիմների հետ հանրային վայրերում առկա անվճար գերարագ անվճար Wi-Fi ինտերնետի միջոցով:

Հանգիստը և համեղ ճաշատեսակներ կարող եք վայելել հյուրանոցի ռեստորանում կամ 4 բարերից մեկում

Կարդալ ավելին
  • Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցը, գտնվելով լեռնային շրջանում և հագեցած լինելով բոլոր ժամանակակից հարմարություններով, շատ մոտ է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջին:

  • Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցում կարող եք օգտվել փակ շքեղ լողավազանից, մարզասրահից, տարբեր միջոցառումների համար տախատեսված սրահներից, ռեստորանից ու 5 բարից: